Նգոլո Կանտեն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթին» հույս ունի, որ կկարողանա պայմանագիր կնքել «Լեսթերի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի հետ։

Մանչեսթերյան ակումբի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն ֆուտբոլիստի գործակալի հետ հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ընթացքում։

Ըստ ֆրանսիական Le Parisien-ի տեղեկությունների՝ ֆուտբոլիստը չի բացառում այլ ակումբ տեղափոխությունը, բայց գերադասում է մնալ Անգլիայում։

Հարկ է նշել, որ «Սիթին» չի պատրաստվում նրան աստղաբաշխական աշխատավարձ առաջարկել, հակառակը, առաջարկվող գումարը մոտ կլինի նրան, ինչ Կանտեն վաստակում է «Լեսթերում»՝ շաբաթական 25 հազար ֆունտ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ