Նեյմարն այլևս չի՞ լինի Բրազիլիայի հավաքականի ավագը

Կատալոնական «Բարսելոնայի» ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, ամենայն հավանականությամբ, այլևս չի լինի ազգային ընտրանու ավագը՝ գրում է Estadão-ն:

Աղբյուրը գրում է, որ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը մտադիր է զրկել Նեյմարին ավագի թևկապից, իսկ Ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է աջակցել մասնագետին:

Նշենք, որ 23-ամյա Նեյմարն ու ընդհանրապես հավաքականի բոլոր ֆուտբոլիստները խիստ քննադատության են ենթարկվում իրենց երկրում Ռիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի առաջին երկու տուրում բրազիլացիների ելույթի կապակցությամբ:

Երկրպագուներին դուր չեն գալիս Նեյմարի պրովոկացիոն պահվածքը, հաճախակի վեճերը մրցավարների հետ, ինչպես նաև խաղերի արդյունքները:

Եթե Նեյմարը զրկվի ավագի թևկապից, այն, ըստ ամենայնի, կկրի Տիագո Սիլվան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ