Նեյմարին այլևս չեն մեղադրում

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի՝ խարդախություններ կատարելու վերաբերյալ գործը փակվել է Իսպանիայում՝ հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

Իսպանիայի Գերագույն դատարանն ապացույցների բացակայության պատճառով կարճել է գործը:

Ավելի վաղ դատախազությունը փորձել է գործ հարուցել Նեյմարի ու նրա հոր դեմ: Ենթադրվում էր, թե «Սանթոսից» «Բարսելոնա» Նեյմարի տեղափոխության ժամանակ ֆուտբոլիստի հայրը ֆինանսական խարդախություններ է կատարել:

Ավելի վաղ Բարսելոնայի դատարանն այս գործի առնչությամբ հանել էր մեղադրանքը «Բարսելոնայի» նախկին ու ներկայիս նախագահներ Սանդրո Ռոսելի ու Խոսեպ Բարտոմեուի վրայից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ