Նեյմարի խնդրանքը Կոուտինյոյին

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը խնդրել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինյոյին տեղափոխվել «Բարսելոնա»՝ պնդում է Esporte-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստների միջև խոսակցություն է եղել հավաքականի կազմում խաղերի ընթացքում: Այդ ժամանակ Նեյմարը հորդորել է հայրենակցին համալրել կատալոնական ակումբի շարքը:

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» դեռևս առաջարկ չի կատարել «Լիվերպուլին» ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ