Նեյմարի հրաժարագինը կբարձրացվի

«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստվում է առաջիկայում նոր պայմանագիր ստորագրել թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ՝ հայտնում է իսպանական Sport-ը:

Կատալոնական ակումբն ավելի վաղ հայտնել է, որ Նեյմարի հետ կնքելու է նոր պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ, սակայն պաշտոնական փաստաթղթեր չեն հրապարակվել:

Ակնկալվում է, որ կողմերի միջև նոր պայմանագիր կկնքվի հաջորդ շաբաթ:

Նշվում է, որ նոր պայմանագրով՝ Նեյմարի հրաժաագինը 2016/17 մրցաշրջանում սահմանված կլինի 200 միլիոն եվրո, 2017/18 մրցաշրջանում՝ 222 միլիոն եվրո, իսկ հետո՝ 250 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ