Նեյմարի հայրը գնահատել է «Ռեալի» շանսերը` ձեռք բերելու իր որդուն

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի հայրը, ով նաև իր գործակալն է, ժխտել է տեղեկատվությունն այն մասին, որ բանակցություններ է վարում այլ ակումբների հետ:

«Նեյմարը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է: Հետևաբար, բոլոր առաջարկներն ու նամակները պետք է գան ակումբի միջոցով: Մենք դրա մասին խոսելու կարիք չունենք, քանի որ իմ որդին գործող պայմանագիր ունի, իսկ «Բարսելոնան» գիտի ամեն ինչի մասին: Բնականաբար, Նեյմարի հետ կապված շատ շահարկումներ կան: Իմ որդին պետք է իր պայմանագրի պարտավորությունները կատարի «Բարսելոնայում», որտեղ նա երջանիկ է: Իսկ ինչ վերաբերում է «Ռեալին», ապա նրանք որևէ հնարավորություն չունեն ձեռք բերելու Նեյմարին»,-ֆուտբոլիստի հորը մեջբերում է FOX Sports-ը:

Ավելի վաղ տեղեկատվություններ էին տարածվել, որ Նեյմարին ձեռք բերելու ցանկություն ունեն «Ռեալը», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ ֆուտբոլիստի հայրն ու գործակալը խորհուրդ են տալիս նրան ընդունել մադրիդյան ակումբի առաջարկը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ