Նեյմարի հայրը և գործակալը ֆուտբոլիստին խորհուրդ են տալիս ընդունել «Ռեալի» առաջարկը

Նեյմար դա Սիլվա Սանթոսը՝ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի հայրը և  նրա գործակալ Վագներ Ռիբեյրոն, խորհուրդ են տալիս գնալ ակումբային փոփոխության մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը, հայտնում է  ABC–ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք ֆուտբոլիստին համոզում են գնալ հենց «Ռեալ», որպեսզի Նեյմարը դուրս գա Լիոնել Մեսիի ստվերից:

Այս պահին Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին  հավակնում են «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն: Փարիզյան ակումբը պատրաստ է Նեյմարին դարձնել աշխարհում ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը: Ռիբեյրոն հիմնավորում է իր դիրքորոշումը նրանով, որ «Թագավորական ակումբը» նրան կգնահատի այնպես, ինչպես պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեյմարը կարող է երկարացնել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ մինչև 2022-ը: Խաղացողի ներկա պայամանգիրը գործում է մինչև 2018-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ