Նեյմարի հայրը դեմ է, որ որդին կարիերան շարունակի «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի հայրը դեմ է, որ որդին երկարաձգի կատալոնական ակումբի հետ պայմանագիրը, պնդում է UOL-ը:

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, Նեյմարի հայրը, որը նաև վերջինիս գործակալն է, ցանկանում է բրազիլացուն տեսնել «Պարի Սեն Ժերմենի» կազմում:

Իսկ փարիզյան ակումբը պատրաստ է հարձակվողին դարձնել ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը աշխարհում:

Ավելի վաղ Նեյմարը հայտարարել էր, որ մտադիր է թարմացնել  կատալոնական ակումբի հետ համաձայնությունը:

Հիշեցնենք՝ Բրազիլայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է 2018 թվականին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ