Նեյմարի գործակալ. «Կյանքը Փարիզում ու խաղալը ՊՍԺ-ի կազմում երազանք են ցանկացած ֆուտբոլիստի համար»

Վագներ Ռիբեյրոն վստահ է, որ 193 միլիոն եվրոն իրատեսական գումար է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» համար:

Այսօր L’Equipe-ը գրել է, որ ֆրանսիական թիմը պատրաստվում է Զլատան Իբրահիմովիչին փոխարինել Նեյմարով:

«ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Նեյմարին, որի հրաժարագինը 193 միլիոն եվրո է: Կավանիի ու Իբրահիմովիչի հեռանալու դեպքում նման գումար վճարելով Նեյմարի համար՝ ակումբը կպահպանի ֆինանսական արդար խաղի կանոնները:

Նեյմարը «Բարսելոնայում» տարեկան 14,5 միլիոն եվրո աշխատավարձ է ստանում, իսկ ՊՍԺ-ն առաջարկում է 20 միլիոն եվրո»,- գրել է կայքի թղթակիցը:

Նեյմարի գործակալը դեմ չէ նրան տեսնել Ֆրանսիայում.
«Նեյմարը շատ լավ է զգում «Բարսելոնայում», սակայն ապրել Փարիզում ու հանդես գալ ՊՍԺ-ում երազանք են յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Եթե ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Նեյմարին, մենք պատրաստ ենք բանակցությունների: Չեմ կարծում, թե նման թիմի համար 193 միլիոն եվրոն խնդիր է»,- ասել է Ռիբեյրոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ