Նեյմարը խփեց իր կարիերայի 300-րդ գոլը (տեսանյութ)

«Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը երեկ ԱԱ 2018թ. որակավորման փուլի Բոլիվիայի հետ խաղում դարձավ գոլի հեղինակ:

Այս գոլը բրազիլացու կարիերայում դարձավ 300-րդը:

Ազգային հավաքականի կազմում 24-ամյա հարձակվողը խփել է 49 գոլ, օլիմպիական հավաքականի կազմում ՝ 8, երիտասարդական թիմի ՝ 9, պատանիների ՝ 1, «Բարսելոնայի» կազմում ՝ 95 և «Սանթոսի» ՝ 138:

Այսպիսով, Բրազիլիայի ազգային հավաքականի ռմբարկուների ցուցակում Նեյմարը բարձրացավ 4-րդ հորիզոնական, շրջանցելով Զիկոյին, ով իր հաշվին ունի 48 գոլ: 3-րդ հորիզոնականում է Ռոմարիոն 55 գոլով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ