Նեյմարը օգտագործում է «Ռեալի», ՊՍԺ-ի և «ՄՅՈՒ»-ի առաջարկությունները «Բարսելոնայի» հետ բանակցություններում

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մտադիր է հնարավորինս բարձր աշխատավարձով պայմանագիր ստորագրել կատալոնական ակումբի հետ:

Ինչպես հաղորդում է Globo Esporte-ն, դրա համար ֆուտբոլիստը պատրաստվում է պատմել «Բարսային» մյուս ակումբների առաջարկների մասին: Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», ՊՍԺ-ն «Մանչեսթեր Յունայթեդը»: Սակայն  3 ակումբներից ավելի բարձր շանսերն ունի ՊՍԺ-ն և եթե Նեյմարը ի վերջո որոշի լքել կատալոնական գրանդը, ապա, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նեյմարը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը մինչև 2022թ., իսկ նրա հրաժարագինը կկազմի 220 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ