Նեյմարը նշել է, թե որ ակումբում կցանկանար երբևէ խաղալ

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, թեև պայմանագիր ունի կատալոնացիների հետ ու մտադիր չէ լքել ակումբը, բայց ցանկություն է հայտնել իր կարիերայի ընթացքում անպայման խաղալ բրազիլական ակումբներից մեկում՝ «Ֆլամենգոյում»:

«Ես շատ մեծ ցանկություն ունեմ մի օր խաղալու «Ֆլամենգոյում», մարդաշատ «Մարականա» մարզադաշտում, Լիբերտադորեսի գավաթում»,- պատմել է Նեյմարը:

Նշենք, որ Նեյմարը նախկինում հանդես է եկել բրազիլական «Սանթոսում»: Երբ նրան հարցրել են, թե ինչու նա Պելեի կամ Ռոբինյոյի նման չի շնորհավորել ակումբի 105 ամյակը, բրազիլացին ասել է.

«Ես որևէ պարտավորություն չունեմ: Ես շատ եմ հարգում ակումբը, իմ ողջ ընտանիքը «Սանթոսի» երկրպագու է, նույնիսկ երևի ես: Բայց ակումբը դատարան է դիմել իմ դեմ հայցով մի բանի համար, որ ես այդպես էլ չեմ հասկանում»,-նշել է բրազիլացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ