Նեյմարը նոր պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ մինչև 2021 թվականը

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց, որ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ նոր պայմանագիր է կնքել մինչև 2021 թվականը: Գործարքում նշվում է նաև հրաժարագնի չափը. առաջին տարում այն կլինի 200 մլն. եվրո, 2-րդում ՝ 222 մլն. եվրո, իսկ 3-րդում և մնացած վերջին մրցաշրջաններում՝ 250 մլն. եվրո:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Նեյմարի ծառայություններով հետաքրքրված էին «Ռեալը», ՊՍԺ-ն:

Հիշեցնենք՝  Նեյմարը տեղափոխվել է կատալոնական ակումբ 2013 թվականին «Սանտոսից»: Նա «Կապտանռնագույնների» կամզում անցկացրել է  141 հանդիպում՝ խփելով 85 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ