Նեյմարը մերժել է ՊՍԺ-ի իրեն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ դարձնելու առաջարկը

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին չի գայթակղել ՊՍԺ-ի առաջարկած աստղաբաշխական եկամուտը: Բրազիլայի հավաքականի ֆուտբոլիստը կտրականապես մերժել է «Պարի Սեն Ժերմենի» առաջարկը, որպեսզի նոր պայմանագիր ստորագրի «Կապտանռնագույնների» հետ, տեղեկացնում է իսպանական առցանց լրատվամիջոց Sport-ը:

ՊՍԺ-ն 190 միլիոն եվրո էր առաջարկում Նեյմարի դիմաց, իսկ իրեն՝ հարձակվողին, պատրաստ էր դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նեյմարը համաձայնության է եկել կատալոնական ակումբի հետ: Բրազիլացի նոր պայմանագրի կստորագրի մինչև 2022 թվականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ