Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, եթե ակումբը լուծի նրա իրավաբանական հարցերը

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը համաձայնվել է երկարաձգել պայմանագիրը իր ներկայիս ակումբի հետ և հրաժարվել «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» և ՊՍԺ-ի գլխապտույտ առաջացնող առաջարկներից,- հայտնում է Sport իսպանական կայքը:

Սակայն, ինչպես հայտնում է աղբյուրը, բրազիլացի ֆուտբոլիստը մեկ պայման է առաջարկել կատալոնական «Բարսելոնային». Ակումբը պետք է ինչքան հնարավոր է շուտ լուծի իր իրավաբանական հարցերը, կապված այն դեպքի հետ, երբ DIS ներդրումային ֆոնդը 2015թ-ի ամռանը խաղացողի և իր ընտանիքի վրա գործ էր հարուցել 2013թ-ին «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխման պայմանագրի հետ կապված: Նեյմարը «Բարսելոնայից» պահանջում է ընդհանուր լեզու գտնել DIS-ի հետ, որից հետո նա կընդունի համաձայնագրի երկարաձգման առաջարկը:

Ակումբը ընդունել է նրա պահանջները, և մոտակա օրերին «Բարսելոնայի» իրավաբանը կմեկնի Բրազիլիա, որպեսզի հանդիպի DIS-ի ներկայացուցիչների հետ: Ներկայացուցիչները գտնում են, որ նա պետք է վճարի այն գումարի 40%-ը, որ «Բարսելոնան» վճարել էր «Սանթոսին» Նեյմարի տեղափոխման համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ