Նեյմարը և Ռամոսը կարող են բաց թողնել «Էլ Կլասիկոն»

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող են բաց թողնել մյուս շաբաթվա վերջում «Նոու Կամպում» կայանալիք  2 թիմի միջև դիմակայությունը:

Բրազիլիացի և իսպանացի ֆուտբոլիստին ընդամենը մեկ դեղին քարտ է բաժանում որակազրկումից:

Կատալոնական ակումբը շաբաթ օրը արտագնա բարդ հանդիպում է սպասվում «Ռեալ Սոսյեդադի» դեմ, իսկ մադրիդյան թիմը կիրակի սեփական հարկի տակ ընդունելու է համեմատաբար թույլ Խիխոնի «Սպորտինգին»: Այսպիսով, Ռամոսը և Նեյմարը կփորձեն ավելի զգույշ գործել, որպեսզի կարողանան օգնել իրենց թիմին այդ սկզբունքային խաղում:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել «արքայական» ակումբի առանցքային ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը, իսկ «Կապտանռնագույների» ավագ Անդրես Ինյեստայի մասնակցությունը դեկտեմբերի 3-ի հանդիպմանը հարցականի տակ է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ