Նեյմարը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական էջը, կատալոնական ակումբի հարձակվող Նեյմարը թարմացրեց իր համաձայնագիրը ակումբի հետ:

Ըստ նոր պայմանագրի՝ բրազիլիացու նոր գործարքը կգործի մինչև 2021 թվականը: Իսկ հրաժարագինը կկազմի 200 մլն. եվրո:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն առաջիկա ամռանը պատրաստվում էր 222 մլն եվրո առաջարկել  Նեյմարի դիմաց:

24-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում 10 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ