Նեյմարը չի գնա ՊՍԺ

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի հայրը ասել է, որ հարձակվողը հակված չէ գնալ ՊՍԺ, և փարիզյան ակումբը չպետք է հույս ունենա իր որդու տրանսֆերի համար, հայտնում է sport.es-ը :

Բրազիլիայի հավաքականի խաղացողը արդեն այս շաբաթ հնարավոր է, որ կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2022թ-ը: Գործող համաձայնագիրը ակումբի հետ կավարտվի 2018թ-ի ամռանը: Ավելի վաղ Նեյմարի հայրը, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է, նշել էր, որ «Ռեալը» նույնպես իր որդուն ձեռք բերելու շանսեր չունի:

Աղբյուրի փոխանցմամբ, արդեն հուլիսի 1-ին Նեյմարը կդառնա «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող երկրորդ ֆուտբոլիստը Մեսիից հետո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ