Նեյմարը Բրազիլիայի հավաքականում խփեց իր 48-րդ գոլը և հավասարվեց Զիկոյին

Բրազիլիայի հավաքականը ԱԱ 2018 որակավորման փուլում 2-1 հաշվով հաղթեց Կոլումբիային:

Հաղթական գնդակը բրազիլացիների կազմում խփեց Նեյմարը: Այդ գոլը 24-ամյա հարձակվողի համար դարձավ 48-րդը Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրած 72 հանդիպումներում:

Ռմբարկուների ցուցակում Նեյմարը հավասարվեց Զիկոյին, ով իր հաշվին նույնպես գրանցել էր 48 գնդակ:

Ներկա պահին Նեյմարին գերազանցում են Ռոմարիոն (55 գոլ), Ռոնալդոն (62 գոլ) և լեգենդար Պելեն (77 գոլ):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ