Նեյմարը «Բարսելոնային» կմիանա ավելի ուշ

Ռիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում Բրազիլիայի հավաքականի կազմում ոսկե մեդալ նվաճելուց հետո «Բարսելոնան» թույլատրել է Նեյմարին չվերադառնալ Իսպանիա՝ հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Նեյմարը հրավիրվել է ազգային հավաքական Էկվադորի ու Կոլումբիայի ընտրանիների դեմ ԱԱ-2018-ի ընտրական փուլի հանդիպումներին մասնակցելու:

Խաղերը համապատասխանաբար կայանալու են սեպտեմբերի 2-ին և 7-ին: Ֆուտբոլիստը «Բարսելոնային» կմիանա այս հանդիպումներից հետո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ