Նեյմարը բաց կթողնի «Էլ Կլասիկոն», եթե զգուշացվի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը «Սևիլիայի» դեմ խաղում արժանացավ դեղին քարտի, որն արդեն 4-րդն էր բրազիլացու համար այս մրցաշրջանում:

Ինչպես գիտենք, Իսպանիայի առաջնությունում յուրաքանչյուր 5-րդ զգուշացումից հետո ֆուտբոլիստները բաց են թողնում մեկ խաղ: Այսպիսով, եթե Նեյմարը դեղին քարտ ստանա «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում, ապա ստիպված կլինի բաց թողնել «Էլ Կլասիկոն»: Սակայն, մինչ այդ «Բարսելոնան» դեռ խաղ ունի «Մալագայի» հետ, ու այդ խաղում զգուշացվելու դեպքում բրազիլացին բաց կթողնի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղը, իսկ ահա «Ռեալի» դեմ խաղին կկարողանա մասնակցել:

«Մալագայի» հետ «Բարսելոնան» կմրցի նոյեմբերի 19-ին, «Ռեալ Սոսյեդադի» հետ՝ նոյեմբերի 27-ին, իսկ «Էլ Կլասիկոն» նշանակված է դեկտեմբերի 3-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ