Նեյմարը բաց կթողնի «Ամերիկայի գավաթը», բայց կմասնակցի Օլիմպիական խաղերին

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ամռանը կկարողանա մասնակցել Բրազիլիայում անցկացվող Օլիմպիական խաղերին:

Այսպիսի որոշում են կայացրել «Բարսելոնայի» ղեկավարությունը և Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան:

Կողմերը պայմանավորվել են, որ 24-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Ամերիկայի գավաթը», որը կանցկացվի ԱՄՆ-ում հունիսի 3-ից մինչև 26-ը, իսկ ահա Ռիո-դե-Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին(3-21 օգոստոս) Նեյմարը կկարողանա օգնել իր թիմին ոսկե մեդալ նվաճել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ