Նեյմար. «Եթե Ունսուեն մնա «Բարսելոնայում», ապա ես կհեռանամ կատալոնական ակումբից»

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, ով օրեր առաջ վիճել էր թիմի երկրորդ մարզիչ Խուան Կառլոս Ունսուեի հետ, այնքան էր բարկացել, որ սպառնացել էր հեռանալ կատալոնական գրանդից:

«Եթե Ունսուեն մնա «Բարսելոնայում», ապա ես կհեռանամ կատալոնական ակումբից»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ունսուեն քննադատել էր Նեյմարին այն բանի համար, որ վերջինս այդքան էլ  լուրջ չի վերաբերվում թիմի մարզումներին:

«Եթե շարունակես նույն ոգով, ապա կավարտես, ինչպես Ռոնալդինյոն»,- ասել էր Ունսուեն:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ