Նեյմար. «Ես կցանկանայի խաղալ Պոգբայի հետ, նա «Բարսային» կհամապատասխաներ»

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը անրադարձել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավոր տեղափոխությանը կատալոնական ակումբ:

«Պոգբան  հիանալի կընդգրկվեր «Բարսելոնայի» կազմում: Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը և ես շատ կցանկանայի խաղալ նրա հետ միևնույն թիմում:

Ինձ «Բարսելոնայում» դուր են գալիս ֆուտբոլիստները: Նրանք ֆանտաստիկ են: Մեսին լավագույնն է, իսկ Ալվեսը իմ լավագույն ընկերն է ֆուտբոլային աշխարհում:

Ես մարզաշապիկների մեծ հավաքածու ունեմ: Դրանց շարքում կան նաև այն խաղաշապիկը, որով ես անցկացրել եմ իմ առաջին պաշտոնական հանդիպումը «Կապտանռնագույների» կազմում: Մարզաշապիկներ ունեմ նաև Բրազիլիայի հավաքականից և իմ կուռքերից՝ Մեսիից, Սուարեզից, Ռոնալդինյոյից, այս շարքը կցանկանայի համալրել Պոգբայի խաղաշապիկով:»,-As-ն է մեջբերում բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ