Նեյմար. «Ես հանցագործ չեմ»

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ոչ մի անգամ չի խուսափել հարկերից, ինչում Իսպանիայի դատարանը մեղադրում է ֆուտբոլիստին:

«Ես ոչ մի վատ բան չեմ արել: Ես հանցագործ չեմ: Ցավոք, որոշ մարդիկ փորձում են հակառակն առաջ տանել:

Չգիտեմ՝ նրանք պարզապես կեղծ տեղեկատվությո՞ւն ունեն, թե՞ փորձում են վարկաբեկել ինձ: Դա, սակայն, ոչ մի նշանակություն չունի: Ես վստահ եմ՝ շուտով ամեն ինչ կկարգավորվի:

Այս հարցերն ինձ չեն անհանգստացնում: Բոլոր այսպիսի հարցերով զբաղվում է հայրս: Ես ամբողջովին վստահում եմ նրան: Իրոք բախտս բերել է, որ այսպիսի հայր ունեմ: Ինչ վերաբերում է ինձ, ես կենտրոնանում եմ միայն խաղի վրա»,- Goal.com-ը փոխանցում է Նեյմարի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ