Նեյմար. «Ռոնալդուն արժանի է Ոսկե գնդակին»

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը վստահություն է հայտնել, որ «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն  արժանի է Ոսկե գնդակին 2016 թվականին իր նվաճումների համար:

«Կրիշտիանու Ռոնալդուն արժանի է Ոսկե գնդակին: Տրամաբանության տեսանկյունից նա իր ակումբին և հավաքականին ուղեկցեց դեպի 2 եվրոպական առաջնությունների տիտղոսների:

Ցանկանում եմ հաղթել Ոսկե գնդակը, սակայն ակնհայտ է, որ այս տարի այն չեմ ստանա»,-շեշտել է բրազիլացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք՝ Ռոնալդուն այս տարի նվաճել է Չեմպիոնների լիգայի տիտղոսը «արքայական» ակումբի հետ և իր ազգային ընտրանու հետ դարձել Եվրոպայի չեմպիոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ