Նեյմարը չի կարողացել ավարտել մարզումը

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը չի կարողացել ավարտել թիմի մարզումը ՝ կոճի խնդիրների պատճառով: Այս մասին գրում է El Mundo Deportivo-ն:

Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը աշխատել է ընդհանուր խմբում, սակայն ստիպված է եղել դադարեցնել մարզումը և բժիշկների օգնությամբ լքել խաղադաշտը: Նեյմարը հարված էր ստացել կոճին Չեմպիոնների լիգայի «Ատլետիկոյի» դեմ խաղի ժամանակ, որտեղ մադրիդցիները կարողացան հաղթել 2-0 հաշվով և դուրս թողնել կատալոնացիներին հետագա պայքարից:

Այնումենայնիվ, վնասվածքը կարող է չխանգարել Նեյմարին մասնակցել Լա լիգայի 33-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ