Նեյմար. «Ցանկանում եմ մնալ «Բարսելոնայում», դրա համար էլ երկարաձգել եմ պայմանագրիս ժամկետը»

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հերքել է այն լուրերը, թե կարող է հեռանալ ակումբից կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի օգնական Խուան Կառլոս Ունսուեի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով:

«Ես ցանկանում եմ մնալ այստեղ, դրա համար էլ երկարաձգել եմ պայմանագրիս ժամկետը: Գոհ եմ բոլորից, ովքեր աշխատում են այս ակումբում: Գոհ եմ իմ թիմակիցներից և ինձ այստեղ զգում եմ, ինչպես տանը:

Ցավալի է, որ Լուիս Էնրիկեն լքում է ակումբը: Մենք միասին հիշարժան շատ պահեր ենք ունեցել: Ինձ դուր է գալիս նրա աշխատելաոճը, նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Լուիս Էնրիկեին լավագույնն ենք մաղթում և շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ նա մեզ սովորեցրել է: Պետք է շարժվենք առաջ»,- ասել է բրազիլացին:

Նեյմար. «Եթե Ունսուեն մնա «Բարսելոնայում», ապա ես կհեռանամ կատալոնական ակումբից»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ