Նեյմար. «Բարսելոնայի» նման թիմ չկա»

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հաստատել է, որ առաջիկայում նոր պայմանագիր է կնքելու «կապտանռնագույնների» հետ:

«Կոնկրետ օրը չգիտեմ, սակայն նոր պայմանագիր եմ կնքելու թիմի հետ: Ես շատ երջանիկ եմ այս թիմում ու քաղաքում: Ամեն ինչ իմ երազանքի պես է: Ամեն ինչից ես հաճույք եմ ստանում այստեղ:

Ամենաշատն ինձ մթնոլորտն է դուր գալիս: Բոլորս ընկերներ ենք: Մթնոլորտն իսկապես այնքան հանգիստ է, որ դժվար է այլ ակումբ պատկերացնել, որտեղ ավելի լավ կլինի: «Բարսելոնայի» նման թիմ չկա:

Ընկերությունը մեր հաջողության գաղտնիքն է: Մենք գիտենք, որ պատմություն ենք կերտում և ուժեղ ենք միասին: Մենք ընկերներ ենք թե՛ խաղադաշտում, թե՛ այնտեղից դուրս, իսկ սա շատ է նպաստում հաջողությանը»,- Goal.com-ը փոխանցում է Նեյմարի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ