Նեյմար. «Այժմ ինձ քննադատողներն ստիպված են ետ վերցնել իրենց խոսքերը»

Ֆուտբոլի Բրազիլիայի օլիմպիական հավաքականի ավագ Նեյմարը Գերմանիայի օլիմպիական հավաքականին Ռիոյի Խաղերի եզրափակիչում 11-մետրանոցներով հաղթելուց հետո խոսել է հանդիպման մասին:

«Խոսքեր չունեմ, չեմ կարող նկարագրել զգացողություններս: Պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, ընտանիքիս ու ընկերներիս, նրանց, ովքեր աջակցել են ինձ դժվար պահերին:

Այսօր մենք կարողացանք Բրազիլիայի ժողովրդին երջանկություն պարգևել:

Սա իմ կյանքի լավագույն իրադարձություններից է: Այժմ իմ քննադատները պետք է ետ վերցնեն իրենց խոսքերը: Ես իրականացրի իմ երազանքը»,- CBC-ը փոխանցում է Նեյմարի խոսքը:

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը՝ Ռիոյի Օլիմպիական չեմպիոն

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ