Նևիլը կհեռանա «Վալենսիայից»

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Գարի Նևիլը ընթացիկ մրցաշրջանից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian-ը։

Ապրիլին Նևիլը հանդիպում է ունենալու ակումբի ղեկավարության հետ, իսկ պայմանագրի երկարաձգման շանսերը ավելի ու ավելի քիչ են դառնում։

Նշվում է, որ ամենայն հավանականությամբ Նևիլն ինքը չի խնդրի երկարաձգել պայմանագիրը, քանի որ մտածում է, որ արժանի չէ դրան։ Նույնիսկ եթե ակումբի ղեկավարությունը որոշի նոր պայմանագիր առաջարկել նրան, անգլիացին կհրաժարվի ստորագրել այն։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ