Նևիլ. «Ռոնալդուին 2 տարի շարունակ ծաղրում էին «ՄՅՈՒ»-ի հանդերձարանում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը գտնում է, որ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալուդին «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած տարիները օգնել են մեծ ձեռքբերումներ գրանցել:

«Մանչեսթեր Յունայթեդում» թիմակիցները Ռոնալդուին ծաղրում էին 2 տարի շարունակ: Բայց այսօր հենց պորտուգալացին է խոստովանում, որ դա նրան դարձրել է տղամարդ:

Նա եկավ «Մանչեսթեր Յունայթեդ» և ոչ միանգամից դարձավ հեղինակություն բոլորի համար: Բայց երբ նրա իսկական խաղը տեսան, սկսեցին ձգտել նմանվել նրան: Նա դարձել է այն, ինչ հիմա է՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանի շնորհիվ:

Այսօր նա օրինակ է բոլորի համար: Մարդ, որը ամենաշուտն է ժամանում մարզումներին և հեռանում բոլորից ուշ: Բայց հարցը նրանում է, որ մենք 20 այդպիսի ֆուտբոլիստ ունեինք: «Մանչեսթեր Յունայթեդն» է ստեղծել ներկայիս Ռոնալդուին»,-ասել է Նևիլը:

Հիշեցնենք, որ 31-ամյա Ռոնալդուն հանդես է եկել «Կարմիր սատանաների» կազմում 2003 թվականից մինչև 2009-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ