Նեապոլում Կիևի «Դինամոյի» երկրպագուներ են դանակահարվել

«Նապոլի» – «Դինամո Կիև» խաղից առաջ, որը մեկնարկելու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին, ուկրաինական ակումբի 2 երկրպագու է դանակահարվել՝ հայտնում է Gazzetta dello Sport-ը:

Առաջին դեպքը գրանցվել է Նեապոլի կենտրոնական փողոցներից մեկում: Ուկրաինական ակումբի 50-ամյա երկրպագուն ակումբի շարֆով քայլելիս է եղել, երբ անհայտ անձինք հարձակվել են նրա վրա: Երկրպագուն հիվանդանոցում է. նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Վերոնշյալ դեպքից որոշ ժամանակ անց նույն տարածաշրջանում ևս մեկ դանակահարություն է գրանցվել: Զբոսաշրջիկին նախ՝ շրջապատել են, ապա՝ դանակահարել: Նրա առողջական վիճակը ևս բավարար է:

Ոստիկանությունը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկել հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ