Նեապոլում գրեթե բոլոր աղբամանների վրա Հիգուաինի մարզաշապիկն է (լուսանկարներ + տեսանյութ)

Օրեր առաջ Գոնսալո Հիգուաինը, ով համարվում էր «Նապոլիի» առաջատարը, տեղափոխվեց «Յուվենտուս» 90 մլն եվրոյի դիմաց:

«Նապոլիի» երկրպագուները և անգամ Դիեգո Մարադոնան Հիգուաինի այս քայլը ընդունեցին որպես դավաճանություն: Եվ ահա Նեապոլի փողոցներում գրեթե բոլոր աղբամանների վրա կարելի է տեսնել Հիգուաինի «Նապոլիի» մարզաշապիկը:
Արգենտինացու մարզաշապիկը անգամ հայտնվել է աղբ հավաքող մեքենայի վրա:

1 2 3

Երկրպագուներից շատերը շարունակում են վառել Հիգուաինի մարզաշապիկը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ