NBA-ը նոր չեմպիոն ունի

«Կլիվլենդ Կավալիերսը» իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է NBA-ի չեմպիոն: Եզրափակիչ 7-րդ խաղում Տայրոն Լյուի սաները 93:89 հաշվով առավելության են հասել նախորդ մրցաշրջանի հաղթող «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» նկատմամբ:

Եզրափակչի հերոսն է դարձել Լեբրոն Ջեյմսը, ով աչքի է ընկել տրիպլ-դաբլով /27 միավոր, 11 փոխանցում, 11 խլում/: Այսպիսով, նա կատարեց իր խոստումը՝ երկու տարում «Կլիվլենդին» դարձնել չեմպիոն:

«Կլիվլենդ Կավալիերսը» առաջին թիմն էր պատմության մեջ, որ եզրափակիչ շարքում կարողացավ հաղթել 1-3 հաշվով պարտվելուց հետո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ