Նազիկ Ավդալյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Նազիկ Ավդալյանը 69 կգ քաշային կարգում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Պոկում վարժությունում Ավդալյանը բարձրացրեց 105 կգ՝ գրանցելով երկրորդ արդյունքը: Սակայն հրում վարժությունում հայ ծանրորդը կարողացավ գլխավերևում պահել 132 կգ: Երկամարտի արդյունքով՝ Նազիկ Ավդալյանը բարձրացրեց 237 կգ՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն:

Երկրորդ հորիզոնականն զբաղեցրեց Դարյա Պաչաբուտը՝ երկամարտի 236 կգ արդյունքով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ