Նազիկ Ավդալյան. «Արեցի այն, ինչ կարող էի»

Ծանրորդ Նազիկ Ավդալյանն Օլիմպիական խաղերում 5-րդ տեղը գրավելուց հետո անդրադարձել է իր գրանցած արդյունքին:

«Դեռևս մեկ տարի առաջ ավելի մեծ ակնկալիքներ ունեի ինքս ինձնից: Կարծում էի, որ կհասնեմ իմ հին կիլոգրամներին, սակայն չնախատեսված վնասվածքներ եղան, որոնք խանգարեցին իմ մարզումներին:

Չեմ ափսոսում ոչնչի համար. արեցի այն, ինչ կարող էի: Եղել են մարզումներ, որոնց ժամանակ մարզվել եմ ցավերով: Ես այսօր արեցի այն, ինչ կարող էի:

Օլիմպիական խաղերին մասնակցելը բոլոր մարզիկների երազանքն է, այդ թվում` և իմ: Գուցե պոկում վարժությունում կարողանայի առավել կիլոգրամներ բարձրացնել, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք»,- ՀԱՕԿ պաշտոնական կայքը փոխանցում է Ավդալյանի խոսքը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ծանրամարտի կանանց 69 կգ քաշային կարգում Նազիկ Ավդալյանը, երկամարտում հավաքելով 242 կգ, գրավեց 5-րդ տեղը:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ