Նախկին բրազիլացի ֆուտբոլիստին ձերբակալել են 793 կգ. մարիխուանա տեղափոխելու համար

«Կայզերսլաուտերնայի» և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նախկին պաշտպան Մարսելո Պլետշը կարող է երկար ժամանակով բանտ նստել թմրանյութերի անօրինական վաճառքի մեղադրանքով, տեղեկացնում է Marechal News-ը:

Պարբերականի փոխանցմամբ, Պլետշին պատկանող բեռնատարում հայտնաբերվել է 793 կգ. մարիխուանա: Նրա հետ ձերբակալել են նաև 2 տղամարդու: Նախկին ֆուտբոլիստը կարող է ազատազրկվել 5-15 տարով: Ներկա պահին բրազիլացին բանտում սպասում է դատարանի վճռին:

Պլետշը ֆուտբոլային կարիերան ավարտել է 2011 թվականին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ