Նասրին կարող է հանդես գալ Իսպանիայի առաջնությունում

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին կարող է մարզական կարիերան շարունակել «Սևիլիայում»՝ գրում է L’Équipe-ը:

Կայքը գրում է, որ իսպանական ակումբի մարզական տնօրեն Ռամոն Ռոդրիգես Մոնչին պատրաստվում է համաձայնության գալ տրանսֆերի շուրջ:

Նշենք, որ բացի «Սևիլիայից», ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Բեշիկտաշը», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ