Նարեկ Մանասյանը` Կորոտկովի հուշամրցաշարի որսկե մեդալակիր

Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ավարտվել է բռնցքամարտի` Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնող 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը եզրափակիչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ և նվաճել է ոսկե մեդալ՝ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Հարկ է նշել, որ հայ մարզիկը նախկինում տարբեր մրցաշարերում 2 անգամ հանդիպել էր ռուս մրցակցին եւ պարտություն էր կրել, սակայն այս անգամ Նարեկը կարողացավ առավելության հասնել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը մեդալ չեն նվաճել:

Հավելենք, որ մրցաշարին մասնակցում էին 21 երկրի ներկայացուցիչներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ