Նարեկ Բեգլարյանը փրկել է «Ժետիսուին» պարտությունից

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 25-րդ տուրում «Ժետիսուն» հյուրընկալվել էր «Ատիրաուին»: Հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով:

«Ժետիսուի» կազմում գոլի հեղինակ է դարձել 30-ամյա հարձակվող Նարեկ Բեգլարյանը՝ երկրորդ խաղում անընդմեջ հասնելով հաջողության: Բեգլարյանը խփել է խաղի վերջին գոլը՝ փրկելով իր թիմին պարտությունից:

Նշենք, որ Բեգլարյանը 5 հանդիպում է անցկացրել ղազախական ակումբի կազմում: Վերջին երկու խաղում Կապանի «Գանձասարի» նախկին ֆուտբոլիստը հաջողության է հասել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ