Նարդի

17.03.2017

Հայկական եզրափակիչ՝ նարդու Մեծ սաղավարտի Ռուսաստանյան փուլում

Կազան քաղաքում ավարտվեց սպորտային նարդու Մեծ սաղավարտի մրցաշարերի Ռուսաստանյան փուլը, որին մասնակցում էին աշխարհի 22 երկների շուրջ 150 նարդիստներ: Համառ և լարված պայքարում ընթացած մրցաշարի եզրափակիչ փուլում հանդիպեցին Վիվառո թիմի անդամ, աշխարհի թիմային գավաթակիրներ Լևոն Պետրոսյանը և Վիվառո նարդու ղեկավար Արթուր Մուրադյանը: Հաղթանակ տանելով 9-6 հաշվով՝ չեմպիոն հռչակվեց Լ. Պետրոսյանը, ով, ի դեպ, շախմատի կրկնակի օլիմպիական չեմպիոն, Վիվառո Պոկեռի մեծ մրցաշարի հաղթող Տիգրան Պետրոսյանի հայրն է: Թիմային (զույգերով) մրցաշարում, որին մասնակցում էին աշխարհի 18 երկրներից 33 թիմեր, երկրորդ մրցանակային տեղին արժանացավ Արթուր Մուրադյան և Ծառուկ Մանուկյան զույգը: Նարդու կայծակնային մրցաշարում երկրորդ տեղը գրավեց Վիվառո նարդի AOC 2 մրցաշարի հաղթող, աշխարհի գավաթակիր Ավետիս Ռոստոմյանը: Ներկայացնում ենք եզրափակիչ Պետրոսյան - Մուրադյան մրցախաղի տեսագրությունը.
17.03.2017

Սուպերմրցաշարերի շարք՝ նվիրված նարդու համաշխարհային օրվան

Մարտի 20-ը նշվում է որպես Նարդու համաշխարհային օր: Վիվառո Նարդին հրավիրում է միասին նշելու այդ օրը ու դրա համար պատրաստել է անակնկալների մեծ փաթեթ: Մարտի 19-20-ին Վիվառո Նարդին կազմակերպում է 3 000 000 դրամ մրցանակային ֆոնդով գերմրցաշար: Մասնակցելու համար անհրաժեշտ է հաղթահարել մարտի 19-ին կայանալիք նախնական փուլի 5 մրցաշարերից որևէ մեկը, որոնցում ևս հնարավոր է շահել գումար: Նախնական փուլի յուրաքանչյուր մրցաշարում կխաղարկվի գերեզրափակչի 8 ուղեգիր: Նախնական փուլի մրցաշարեր, մարտի 19 11:00– 150,000 դրամ + 8 ուղեգիր  ( 952 դրամ առանց ռեբայ) 13:00– 150,000 դրամ + 8 ուղեգիր  ( 952 դրամ առանց ռեբայ) 15:00– 150,000 դրամ + 8 ուղեգիր  ( 952 դրամ առանց ռեբայ) 17:00– 150,000 դրամ + 8 ուղեգիր  ( 952 դրամ առանց ռեբայ) 19:00– 150,000 դրամ + 8 ուղեգիր  ( 952 դրամ առանց ռեբայ) Եզրափակիչ մրցաշար 21:00 – 2,250,000 դրամ  (4760 դրամ 4 ռեբայ փուլ) Նշեք նարդու համաշխարհային օրը մեծ հաղթանակով՝ Վիվառո Նարդիի հետ:
22.02.2017

Նարդու Վիվառոյի թիմը հաղթեց Վրաստանի միջազգային մրցաշարում

Թբիլիսիում ընթանում է նարդու միջազգային բաց մրցաշար՝ նվիրված նարդու աշխարհի չեմպիոն Օմարի Դվալիին: Մրցաշարն անցկացվելու է թիմային, որին մասնակցում է նաև Վիվառոյի թիմը, և անհատական մրցակարգերով: Հենց առաջին հանդիպումը Թբիլիսիի և Երևանը ներկայացնող Վիվառոյի թիմերի միջև ավարտվեց մեր ներկայացուցիչների հաղթանակով՝ 4:1 հաշվով: Ֆուտբոլային լեզվով ասած, առաջին գնդակը խփեց աշխարհի թիմային չեմպիոն Լևոն Պետրոսյանը, այնուհետև հաղթական միավորներ բերեցին Տիգրան Օհանյանը, Ավետիս Ռոստոմյանը և Սերգեյ Դրմոյանը: Իսկ Արթուր Մուրադյանը պարտվեց Թբիլիսիի թիմի կազմում հանդես եկող հայազգի ներկայացուցիչ, Վիվառոյի Նարդի բաժնի հնաբնակ Էդուարդ Նազարյանին: Իսկ անհատական մրցաշարում, որտեղ մասնակցվում էին ավելի քան 50 նարդիստներ, մեր թիմի ներկայացուցիչներ՝ Արթուր Մուրադյանը, Տիգրան Օհանյանը, Ավետիս Ռոստոմյանը և Սերգեյ Դրմոյանն արդեն լավագույն ութնյակում են: Այնպես որ, անհատական մրցակարգից մեր թիմի ներկայացուցիչներն, ամենայն հավանականությամ, կվերադառնան մրցանակներով:
16.12.2016

Մասնակցեք Նարդու տարեվերջյան սուպերմրցաշարին

Նոր տարվա նախաշեմին Նարդու սիրահարներին սպասում է նոր մրցաշար: Վիվառոն, Սպորտային նարդու Եվրասիական ֆեդերացիայի հետ համատեղ, անցկացնում է «Վիվառոյի գավաթ» բաց առաջնությունը: Մրցանակային ֆոնդն ավելի քան 2 միլիոն դրամ է: Եթե գտնում եք, որ դուք նարդի լավ եք խաղում, բակում կամ շրջապատում հավասարը չունեք, ապա այս մրցաշարը ձեզ համար է, քանի առաջնությանը մասնակցելու համար հատուկ անցումային փուլեր չեն անցկացվել, տեղերի սահմանափակում էլ չկա: Այնպես որ, բաց մի թողեք նախատոնական օրերին սիրելի նարդու խաղատախտակի դիմաց անցկացնելու և մրցանակներ շահելու հնարավորությունը: Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ներկա են լինելու նաև ներկայացուցիչներ Ռուսաստանից և Վրաստանից: Տարեվերջյան ամփոփիչ առաջնությունը անցկացվելու է դեկտեմբերի 24-ից 25-ը: Առաջնությունն անցկացվելու է օլիմպիական մրցակարգով՝ անհատական և թիմային (3 խաղացող) մրցումներում: Բոլոր ցանկացողները կարող են գրանցվել դեկտեմբերի 24-ին, ժամը 10:30-ից 11:00-ն, «Կովկաս» ռեստորանային համալիրի գինետանը: Սպասվում են նաև անակնկալ մրցանակներ և հյուրասիրություն: Մուտքավճարների, մրցաշարի կանոնակարգի և մրցանակային ֆոնդի բաշխմանը կարող եք ծանոթանալ vivarobet.am կայքում: Ավելացնենք, որ դեկտեմբերի 30-ին, ժամը 20:30 vivarobet.am կայքում անցկացվելու է 2017 թվականին նվիրված 2017000 դրամ մրցանակային ֆոնդով գերխոշոր մրցաշար: Նոր տարին դիմավորեք մեծ շահումներով:
08.12.2016

Նարդի խաղալու արվեստը. 24 բնիկանոց խաղադաշտի համարակալումն ու նշագումարի հաշվումը

VivaroNews.am-ը շարունակում է իր «Նարդի խաղալու արվեստը» շարքը, որի շրջանակներում ծանոթացնելու է կարճ նարդի խաղի կառուցվածքային կանոններին, մարտավարական հնարավորություններին, դիրքային պայքարի նրբություններին և այլ հմտությունների, որոնք Ձեզ թույլ կտան ավելի լավ արդյունքներ ցույց տան սիրելի խաղաձևում: Դուք կհամոզվեք, որ նարդին, բացի ժամանցային լինելուց, նաև մտավոր խաղ է և սպորտաձև: Շարքի հեղինակը միջազգային կարգի սպորտի վարպես, սենյորների աշխարհի չեմպիոն, թիմային աշխարհի գավաթակիր, «Վիվառո» թիմի ավագ Արթուր Մուրադյանն է: Կարճ նարդու կանոններին և օրենքներին ծանոթանալուց հետո անցնում ենք խաղադաշտի համարակալման և նշագումարի հաշվման կանոնների հետ ծանոթությանը: Քայլերը գրառելու համար բագամոնում կիրառվում է 24 բնիկանոց համակարգ, որը ընդունված է ողջ աշխարհում: Ներքևում նշված սխեմայում բնիկները համարակալված են սևերի համար, այստեղից երևում է, որ ամեն մի բնիկ կարող է ունենալ երկու համար, սևերի 5-րդ բնիկը դառնում է 20, երբ խաղալու հերթն անցնում է սպիտակներին: Բնիկների համարակալումը կախված է նրանից, թե որ խաղացողի հերթն է: Բագամոն խաղում երկու «բանակները» պատերազմելով ճեղքում են միմյանց դիրքերը և հասնում այնպիսի դիրքի, որում սկսվում է բոլոր քարերը դուրս հանելու փուլը: Երբ հասնում է դուրս գալու փուլը, խաղացողները պետք է ընտրեն իրավիճակը գնահատելու ճշգրիտ մեթոդներ: Դա կատարվում է միևնույն զառակապակցություններով, որով նշվում են քայլերը: Եթե այս մեկնարկային իրավիճակում սևերը կամ սպիտակները ուզում են իմանալ իրենց դիրքի «արժեքը» պետք է գումարումը կատարեն ներքոհիշյալ ձևով. 2 քար 24-րդ բնիկում = 48 նիշ 5 քար 13-րդ բնիկում = 65 նիշ 3 քար 8-րդ բնիկում = 24 նիշ 5 քար 6-րդ բնիկում = 30 նիշ Ընդհանուր արժեքը = 167 նիշ Հաշված ընդհանուր արժեքը անվանելու ենք նշագումար: Հաշվելով Ձեր նշագումարը նույն կերպ կարող եք հաշվել նաև հակառակորդի նշագումարը: Ավելի փոքր նշագումար ունեցող խաղացողը մրցավազքում ավելի առաջ է: Այս մասին հանգամանալից Ձեզ կտեղեկացնենք հավանականությանը վերաբերող գլխում: Մեր վերլուծությունները կառուցված են լինելու հետևյալ գլուխներից Սկզբնախաղ Միջնախաղ Վերջնախաղ Կարգավորում Պաշտպանական և կիսապաշտպանական խաղ Հավանականություն և բախտ
21.11.2016

Հայտնի են նարդու Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները

Նոյեմբերի 19-20-ին Երևանում կայացավ Հայաստանի նարդու ֆեդերացիայի հիմնադրման 25-ամյակին նվիրված հանրապետության հոբելյանական առաջնությունը: Ինչպես միշտ՝ մրցաշարը բաղկացած էր երկար և կարճ խաղաձևերից, ինչպես նաև թիմային և զույգերով մրցաշարից: Ընդհանուր առմամբ, առաջնությանը մասնակցում էին շուրջ 70 նարդիստներ: Կարճ խաղաձևով հաղթող ճանաչվեց Էջմիածնի ներկայացուցիչ Կարապետ Այվազյանը: Երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրեցին Վիվառո միջմարզային առաջնության մասնակիցներ Անդրանիկ Հարությունյանը և Ռուբեն Մարտիրոսյանը: Զույգերով մրցաշարում հաղթող ճանաչվեց Գագիկ Ղարիբյան և Վիվառոյի նարդու մենեջեր Տիգրան Օհանյան զույգը: Թիմային մրցաշարում ուժեղագույնը «Նոր հայեր» թիմն էր, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Վիվառո միջմարզային առաջնության Արարատի մարզի Արտաշատ թիմը: Երկար խաղաձևում հաղթող ճանաչվեց Վիվառո միջմարզային առաջնության մասնակից Նշան Թորոսյանը, ով եզրափակչում առավելության հասավ Վիվառո նարդի թիմի ղեկավար Արթուր Մուրադյանի նկատմամբ: Երրորդ տեղը գրավեց Ռազմիկ Ավագյանը: Նարդու հաջորդ մրցաշարը Հայաստանում կկայանա դեկտեմբերի 24-25՝ Vivaro Nardi 2016, որտեղ խաղարկվելու է նվազագույնը 2 մլն դրամ մրցանակային ֆոնդ:
14.11.2016

Կարճ նարդի խաղալու կանոնները և օրենքները

Կարճ նարդին նախատեսված է 2 խաղացողի համար: Տախտակը բաղկացած է 24 նեղ եռանկյունուց, որոնց գույները հաջորդում են միմյանց: Եռանկյունները կազմում են 4 խումբ, յուրաքանչյուրում՝ 6 եռանկյուն: Յուրաքանչյուր խաղացողի կետերը համարակալվում են առանձին՝ սկսելով տվյալ խաղացողի տնից: Ամենահեռավոր կետը 24-րդն է, որը միևնույն ժամանակ հակառակորդի 1-ինն է: Սպիտակների կետերը համարակալվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ, սևերի կետերը՝ ժամսլաքին հակառակ: Կետերը կազմում են խմբեր, որոնք կոչվում են «տուն»՝ (1-6), «բակ» կամ «դուրս»՝ (7-12), «հակառակորդի տուն»՝ (19-24), «հակառակորդի բակ»՝ (13-18): Տունն ու բակերն անջատված են խաղադաշտի միջով անցնող ձողով: Յուրաքանչյուր խաղացող ունի 15 քար: Վերջինների սկզբնական դասավորությունը հետևյալն է. յուրաքանչյուր խաղացող ունի 2 քար 24-րդ կետում, 5 հատ 13-րդում, 3 հատ 8-րդում և 5 հատ 6-րդում: Յուրաքանչյուր խաղացող ունի իր զույգ զառերը և  այն խառնելու համար հատուկ բաժակ: Կրկնապատկման խորանարդը, որի կողմերին նշված են 2, 4, 8, 16, 32 ու 64 թվերը, օգտագործվում է խաղի ընթացիկ դրույքին հետևելու համար: Խաղի նպատակը Խաղի նպատակը բոլոր քարերը սեփական տուն հասցնելն ու այնուհետև դրանք տախտակի վրայից հանելն է: Խաղը հաղթում է նա, որն առաջինն է հանում իր բոլոր քարերը: Սկզբնական վիճակահանություն Խաղը սկսելու համար յուրաքանչյուր մասնակից նետում է 1 զառ: Այդպես որոշվում է՝ ով է սկսելու խաղը, ու ինչ  թվեր են օգտագործվելու քայլ կատարելու համար: Վիճակահանության ժամանակ ավելի մեծ համար նետած մասնակիցը տեղաշարժում է իր քարերն՝ ըստ զառերի վրայի թվերի: Առաջին քայլից հետո մասնակիցները հերթով նետում են 2-ական զառ ու կատարում քայլեր: Զառի վրա նշված թվերը ցույց են տալիս, թե մասնակիցն իր քարերը քանի կետ կարող է տեղաշարժել: Քարերը շարժում են միայն մեկ ուղղությամբ՝ մեծ թվով կետերից դեպի ավելի փոքր թվով կետեր: Սպիտակները շարժվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ, սևերը՝ դրան հակառակ: Կիրառվում են հետևյալ կանոնները. Քարը կարող է շարժվել միայն դեպի ազատ կետեր, այսինքն՝ կետեր, որոնք զբաղեցված չեն հակառակ կողմի 2 կամ ավել քարով: Զառերի վրայի թվերը վերաբերում են առանձին քայլերի: Օրինակ՝ եթե մասնակցին բաժին է ընկել 5 ու 3, նա կարող է մեկ քարով անցնել 3 կետ, մյուսով՝ 5, կամ էլ անցնել 8 կետ (5+3) 1 քարով: Սակայն վերջինս հնարավոր է միայն այն դեպքում, երբ միջանկյալ կետը, որը գտնվում է սկզբնականից 3 կամ 5 կետ հեռավորության վրա, նույնպես բաց է: Զույգ ունեցող մասնակիցը կրկնակի է խաղում զառերից յուրաքանչյուրի թիվը: Օրինակ, 6-6-ի դեպքում մասնակիցը պետք է կատարի 6 թվով 4 քայլ՝ տեղաշարժելով քարերը իր ցանկացությամբ որոշված ցանկացած համադրությամբ: Խաղացողը պետք է խաղա իրեն բաժին ընկած երկու թվերի համաձայն: Զույգի դեպքում պետք է խաղալ ըստ 4 թվերի: Եթե հնարավոր է խաղալ միայն մեկ թիվ, մասնակիցը պետք է խաղա այդպես: Եթե հնարավոր է խաղալ թվերից յուրաքանչյուրն առանձին, մասնակիցը պետք է խաղա ավելի մեծ թիվը: Մասնակիցը բաց է թողում քայլը, եթե չի կարող կատարել որևէ տեղաշարժ: Մասնակիցը, եթե զույգի դեպքում չի կարող խաղալ բոլոր 4 թվերը, պետք է կատարի հնարավոր բոլոր քայլերը: Քայլից հնարաժարվել չի թույլատրվում, նույնիսկ եթե քայլի հետևանքներն անշահավետ են: Ինչպես խփել ու տեղավորել քարերը Միայն մեկ քարով զբաղեցված կետը կոչվում է «բաց քար»: Եթե հակառակ կողմի քարը կանգնում է այդտեղ, բաց քարը համարվում է խփված ու դրվում է միջնապատի վրա: Միջնապատի վրա ունենալով մեկ կամ մի քանի քար՝ մասնակցի առաջին խնդիրը քարերը հակառակորդի տանը տեղավորելն է: Քարը մտնում է խաղ՝ տեղաշարժվելով՝ ըստ նետված զառի թվի: Օրինակ՝ եթե խաղացողն ունի 4 ու 6, նա կարող է տեղավորել քարերը կամ 4-րդ, կամ 6-րդ կետերում, եթե դրանք զբաղեցված չեն հակառակորդի 2 կամ ավել քարերով: Եթե զառերի թվերին համապատասխանող երկու կետերը զբաղված են, մասնակիցը բաց է թողում իր քայլը: Եթե խաղացողը կարող է ներմուծել իր քարերից մի քանիսը միայն, նա պետք է տեղավորի բոլոր հնարավոր քարերն ու բաց թողնի քայլի մնացած մասը: Միջնապատից բոլոր քարերի հեռացվելուց հետո զառերի չօգտագործված թվերը կարելի է օգտագործել՝ շարժելով տեղադրված քարը կամ ցանկացած այլ քար: Խաղացողը իրավունք ունի ցանկացած դաշտում, այդ թվում սեփական դաշտում, մեկ քարով խփել հակառակորդի բաց քարը և փախչել կամ հանել: Ինչպես խաղից հանել քարերը Բոլոր 15 քարերը տուն բերելուց հետո մասնակիցը սկսում է հանել դրանք տախտակի վրայից: Քարերը հանվում են հետևյալ կերպ. նետվում է մեկ զույգ զառ, որից հետո կարելի է՝ հանել քարը, որը գտնվում է զառի թվին համապատասխանող կետում: Օրինակ՝ եթե ընկել է 5, հանվում է 5-րդ կետի քարը: Տեղաշարժել տան մեջ ավելի մեծ համարով կետի քարը: Այսինքն, եթե ընկել է 3, 3 կետ շարժել քարը 5-րդ կետից, նույնիսկ եթե 3-րդ կետում նույնպես քար կա: Հանել քարը զառի թվից ավելի փոքր համար ունեցող կետից, եթե ընկած զառի թվին համապատասխան կամ թվից ավելի մեծ համարով կետում քարեր չկան: Այսինքն, եթե ընկել է 4, իսկ 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերում չկան քարեր, ապա դրանք հանվում են 3-րդ կետից, եթե 3-րդ էլ չկան՝ 2-րդից և այլն: Քարերը հանելու փուլում խաղացողի բոլոր քարերը պետք է գտնվեն իր տանը: Հանման ժամանակ քարի խփվելու դեպքում խաղացողը պետք է վերադարձնի այն տուն՝ նախքան քարերը հանելը: Տախտակից բոլոր քարերն առաջինը հանողը հաղթում է խաղը: Խորանարդ (դավի) Զգալի առավելություն զգացող խաղացողը կարող է առաջարկել հաշվի/խաղադրույքի կրկնապատկում: Սա կարելի է անել միայն սեփական քայլը կատարելիս՝ զառերը նետելուց առաջ: Կրկնապատկման առաջարկից ձեռնպահ մնացող խաղացողը կորցնում է իր քայլն ու տանուլ տալիս 1 միավոր: Այլապես նա պետք է ընդունի հրավերն ու խաղա կրկնապատկված դրույքով: Կրկնապատկման առաջարկն ընդունած խաղացողը դառնում է խորանարդի տերն ու ունենում հաշիվը/դրույքը կրկնապատկելու միակ իրավունքը: Նույն խաղում հանդիպակաց կրկնապատկումը կոչվում է ռեդաբլ: Եթե խաղացողը հանձնվում է այդ պահին, նա կորցնում է այնքան միավոր, որքան դրված էր ռեդաբլից առաջ: Այլապես խորանարդն անցնում է նրան և խաղը շարունակվում է կրկնապատկված միավորներով/դրույքով: Կրկնապատկման խորանարդի մակերեսին նշված են 2, 4, 8, 16, 32, 64, որոնք ցույց են տալիս, թե դրույքը որքան է մեծացել: Կրոուֆորդի օրենք Կրկնապատկման առաջարկելու օրենքը պահպանվում է բոլոր այն դիրքերում, բացի այն դեպքից, երբ մրցակիցներից մեկը շահել է վերջնական հաղթանակի համար նախատեսված միավորների քանակից մեկով պակաս՝ օրինակ վերջնական հաղթանակի համար հարկավոր է 9 միավոր, մրցակիցներից մեկը շահել է 8 միավոր: Կրկնապատկում չի կարելի առաջարկել միայն մեկ օյին, որից հետո դավի առաջարկելու իրավունքը վերականգնվում է: Մարս (2 միավոր) և կոկս (3 միավոր) Խաղի վերջում, եթե պարտվողը հասցրել է խաղատախտակից հանել գեթ մեկ քար, նա պարտվում է այնքան միավոր, որքան նշված է այդ պահին խորանարդի վրա (մեկ միավոր, եթե խաղացողներից ոչ մեկը չի կրկնապատկել): Սակայն, եթե պարտվողը տախտակից չի հանել ոչ մի քար, նա պարտվում է մարսն ու կորցնում միավորների կրկնակի քանակ: Եթե պարտվողը չի հանել ոչ մի քար ու առավել ևս ունի մեկ կամ մի քանի քար ձողի վրա կամ հակառակորդի տանը, նա պարտվում է կոկսն ու կորցնում միավորների եռակի քանակ:
22.08.2016

Կայացավ Վիվառոյի նարդու կանանց մրցաշարը

Տարածաշրջանում նարդու՝ կանանց մրցաշարերի միակ կազմակերպիչ Վիվառո ընկերությունը 2015/2016թթ անցկացրեց կանանց լիգայի հերթական 7-րդ մրցաշարը, որի հաղթողները սեպտեմբերի 7-11 մեկնելու են Բաթումի քաղաքում կայանալիք խոշոր միջազգային մրցաշարին: Մրցաշարը անցկացվեց Տիգրան Մեծ 2 հասցեում գտնվող Վիվառո սպորտ բարում: Մասնակցում էին Վիվառո Նարդի կայքում խաղացող 12 կանայք և աղջիկներ, խմբային փուլով անցկացված մրցաշարում կիսաեզրափակչի ուղեգրեր ձեռք բերեցին Ա. Մարգարյանը, Ա. Բադալյանը, Ս. Սաչյանը և Ի. Պասկևիչյանը: Եզրափակչում Անուշ Բադալյանը, 5-2 հաշվով հաղթանակ տանելով Իրինա Պասկևիչյանի նկատմամբ, նվաճեց հաղթողի գավաթը: Իսկ եզրափակչի երկու մասնակիցները նվաճեցին նարդու միջազգային մրցաշարի մասնակցության փաթեթներ:
22.08.2015

Տեղի ունեցավ Vivaro-ի հերթական կանանց նարդու մրցաշարը

Հայաստանում կանանց նարդու մրցաշարերի առաջին և միակ կազմակերպիչ Vivaro-ն Ծաղկաձորի Vivaro Gaming Club-ում անցկացրեց հերթական օնլայն մրցաշարը: Մրցաշարին մասնակցեցին կայքում խաղացող 14 կանայք: Բավականին լարված և աշխույժ պայքարից հետո առաջին երկու տեղերը գրավեցին համապատասխանաբար Ալլա Մարգարյանը և Անահիտ Թարվերդյանը, ովքեր մայիս ամսին Կովկաս համալիրում կայացած կենդանի մրցաշարում նույնպես հանդիպել էին եզրափակիչում: Երկու հաղթողները իրավունք նվաճեցին Vivaro թիմի կազմում Հայաստանը ներկայացնել Վրաստանի Բաթումի քաղաքում սեպտեմբերի 9-13-ը կայանալիք նարդու միջազգային խոշոր մրցաշարում: Սա այս տարի կանանց համար Vivaro-ի կողմից կազմակերպված 4-րդ մրցաշարն էր: Խաղացեք Vivaro նարդի և սպասեք նոր անակնկալների:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: