«Նապոլին» փոխարինող գտավ Գոնսալո Հիգուաինին

«Նապոլին», ով երեկ զրկվեց իր լավագույն ռմբարկուից, արդեն փոխարինող է գտել նրան:

Հիշեցնենք, որ երեկ «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարեց նեապոլիտանցիների հարձակվող Գոնսալո Հիգուաինի տրանսֆերի մասին:

Սակայն «Նապոլիի» ղեկավարությանը արդեն հաջողվել է փոխարինող գտնել արգենտինացուն: Ինչպես հաղորդում է դանիական De Telegraaf-ը, իտալական ակումբը «Այաքսի» հետ համաձայնեցրել է Արկադիուշ Միլիկի տրանսֆերը:

Իտալացիները լեհ ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարեն 35 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ