«Նապոլին» նոր պայմանագիր է առաջարկել Հիգուայինին

Ինչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները, «Նապոլին» ցանկանում է երկարաձգել թիմի հարձակվող Գոնսալո Հիգուայինի հետ պայմանագիրը:

Հիգուայինի ներկայիս պայմանագիրը նեապոլական թիմի հետ ավարտվում է 2018 թվականին: Վերջիններս արգետինացուն առաջարկում են նոր պայմանագիր մինչև 2020 թվականը և 7 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ:

Հիգուայինը պատրաստ է ընդունել ակումբի առաջարկը միայն մի պայմանով:  Հարձակվողը ցանկանում է, որ հրաժարագինի չափը 94 միլիոն եվրոյից կրճատվի և դառնա՝ 60:

Հիշեցնենք՝արգենտինացի ֆուտբոլիստը հիանալի մրցաշրջան անցկացրեց՝ խփելով  36 գոլ  և կատարելով 2 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ