«Նապոլին» ցանկանում է 94 մլն եվրո ստանալ Հիգուայինի դիմաց

Իտալական մամուլը հաղորդում է, որ Անտոնիո Կոնտեն ամեն կերպ ցանկանում է «Չելսիում» տեսնել Գոնսալո Հիգուայինին: Լոնդոնյան ակումբը արգենտինացի հարձակվողի դիմաց առաջարկում է 60 մլն եվրո, սակայն «Նապոլին» պահանջում է նրա ողջ հրաժարագինը` 94 մլն եվրո:

Գոնսալո Հիգուայինի պայմանագրի ժամկետը «Նապոլիի» հետ ավարտվում է 2018թ. ամռանը: Այս մրցաշրջանում արգենտինացին հասցրել է 30 գնդակ խփել Ա սերիայում իր 31 հանդիպումների ընթացքում` ևս 2 գոլ խփելով Եվրոպա լիգայում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ