«Նապոլիի» նորեկը 5 խաղում 3 անգամ դուբլ է ձևակերպել

«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկն Ա Սերիայի 4-րդ տուրում՝ «Բոլոնիայի» դեմ հանդիպմանը դարձավ դուբլի հեղինակ:

Լեհաստանի ազգային հավաքականի 22-ամյա հարձակվողը 3-րդ դուբլը ձևակերպեց նեապոլյան ակումբի կազմում: Միլիկը 5 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:

Գոնսալո Հիգուայինը, որին փոխարինելու համար «Նապոլին» ձեռք է բերել Միլիկի տրանսֆերը, նեապոլյան ակումբում իր մեկնարկային խաղերի նույն ժամանակահատվածում դարձել է 4 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ