«Նապոլիի» նախագահ. «Հիգուայինը երախտամոռ է»

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսն անդրադարձել է Գոնսալո Հիգուայինի՝ Թուրինի «Յուվենտուս» տեղափոխությանը:

«Որոշ մարդիկ ասում են, որ Հիգուայինի՝ «Յուվենտուս» տեղափոխությունը դավաճանություն համարելը չափազանց է, բայց ես այդպես չեմ մտածում:

Այս տեղափոխությունում կա հստակ դավաճանություն: Հիգուայինը ցուցաբերեց կատարյալ երախտամոռություն:

Հասկանալի է, որ ես էլ դեր ունեմ այս տեղափոխությունում, սակայն Հիգուայինից այսպիսի պահվածք չէի սպասում: Ամեն ինչ արդեն պարզ էր, երբ խոսեցինք նրա եղբոր հետ: Հենց այդ ժամանակ հասկացանք, որ կենտրոնական հարձակվող ձեռք բերելու պահն է հասունանում:

Ամեն դեպքում մենք հույս ունեինք, որ նա չէր հեռանա՝ հաշվի առնելով այն երեք տարիները, որ անցկացրել էր «Նապոլիում»,- Corriere dello Sport-ը փոխանցում է թիմի նախագահի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ