«Նապոլի». «Հիգուայինը չի ուզում հեռանալ, իսկ «Յուվենտուսն» առաջարկ չի արել»

«Նապոլիի» մամուլի ծառայության ղեկավար Նիկոլա Լոմբարդոն հերքել է տեղեկությունն այն մասին, թե Գոնսալո Հիգուայինը մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը:

«Գոնսալոն երբեք չի ասել, որ ուզում է հեռանալ: «Յուվենտուսն» առաջարկ չի կատարել նրա տրանսֆերի վերաբերյալ, իսկ թիմի նախագահը չի ուզում հրաժարվել արգենտինացու ծառայություններից: Հուլիսի 25-ին Հիգուայինը կլինի Նեապոլում»,- ասել է Լոմբարդոն:

Ավելի վաղ տեղեկություն կար, թե «Նապոլին» ցանկանում է Հիգուայինի տրանսֆերը վաճառել ոչ թե «Յուվենտուսին», այլ «Արսենալին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ