«Նանսիի» ֆուտբոլիստը դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման

«Նանսիի» պաշտպան Ժուլիեն Սետուն, որը մարտին ձերբակալվել էր ընտանեկան բռնության մեղադրանքով, դատապարտվել է 3 ամսվա պայմանական ազատազրկման, տեղեկացնում է AFT-ն:

29-ամյա ֆրանսիացին ճանաչել է իր մեղքը, այդ իսկ պատճառով խուսափել է ազատությունից զրկվելուց: Բացի պատիժ կրելուց, ֆուտբոլիստը իր կնոջը պետք է փոխհատուցում վճարի:

Գարնան սկզբին Սետուն վիճել էր կնոջ հետ, այնուհետև նրան բերման էին ենթարկել ճանկռտված դեմքով և ժամեր անց ազատ արձակել: Ակումբը մեկ խաղով  հեռացրել էի ֆուտբոլիստին թիմի կազմից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ