Նանին կվերադառնա Անգլիա

«Ֆեներբահչեի» կիսապաշտպան Լուիշ Նանին կարող է վերադառնալ Անգլիա: Ինչպես հաղորդում է A Bola-ն, անգլիական մի քանի ակումբներ հետաքրքրված են պորտուգալացու ծառայություններով:

Նանին նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: 29-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը այժմ կազմում է 8 մլն եվրո:

Նշենք, որ վերջերս Նանիով հետաքրքրվել էր «Ինտերը», սակայն պորտուգալացին հայտնել էր, որ չի ցանկանում տեղափոխվել իտալական ակումբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ